Բացել լրահոսը Փակել լրահոսը
1578208671_0_277_3020_1975_1920x0_80_0_0_b32ec582f086b11412c522bef0d6dc82
A A
Քաղաքականություն

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համատեղ նոր հայտարարություն են պատրաստում ԼՂ հարցով

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանում եվրոպացի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

РИА Новостиփոխանցմամբ՝ նա ասել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների, ուժեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Այժմ մենք արտգործնախարարների համատեղ հայտարարություն ենք նախապատրաստում»,- ասել է նա։