Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ունեցել ենք 54 զոհ. ՊԲ հրամանատարի տեղակալ (տեսանյութ)

ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց՝ գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծությունները շարունակել են անընդմեջ: Նա նշեց՝ թշնամին կրկին թիրախավորել է խաղաղ բնակչությանը՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները:

«Հակառակորդի կորուստները կազմել են՝ 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ 25 ինքնաթիռ․ 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ և շուրջ 830 հոգի անձնակազից։ Ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն: Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ: Վիրավորների քանակը ճշտվում է»,- ասաց նա: