«Բարև, Օսլո»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկել է «Բարև, Օսլո» հատուկ նախագիծը:
Լինելով «Եվրատեսիլ 2010-ի» պաշտոնական գործընկերը`այս տարի Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթի և մեկնել Օսլո:
SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը կտևի մինչև մայիսի 13-ը: Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր, հավաքելով ամենաշատ քանակի միավորները, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ:
« Բարև Օսլո » նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակցին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, անձամբ կհանդիպեն երգչուհուն և կստանան նվերներ նրա կողմից: