Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահանակներ Մատենադարանում

Մշակույթ

Մատենադարանը աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները, որոնց բնագրերն անհետ կորել են և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով:

Տեղեկատվական վահանակների պատրաստմանը եւ տեղադրմանը աջակցել են Վիվա-Սել-ՄՏՍ-ը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը: