Բացել լրահոսը Փակել լրահոսը
119172605_1382285091976957_5110075845551851364_o
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր ընդունել եմ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Կարևորել եմ հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել եմ տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:

Վերահաստատել ենք երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

Համոզմունք եմ հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել»: