Զբոսաշրջիկները չգիտեն թանգարանի տեղը
Աջակցիր «Ա1+»-ին6 տարի պահոցում մնալուց հետո` Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի նմուշները ներկայացվել են հանրությանը:
Մոտ յոթ ամիս է` Էջմիածնի պատմությունը ներկայացվում է թանգարանի նոր շենքում, որը գտնվում է Էջմիածնի քաղաքապետարանի առաջին հարկում:
Թանգարան այցելողները հիմնականում տեղաբնակներն են, որոնց հայտնի են թանգարանի նոր հասցեն:
«Այցելուներ կան, բայց շատ չեն: Զբոսաշրջիկները չգիտեն մեր թանգարանի մասին: Հիմնականում Էջմիածնի դպրոցներից են գալիս», -ասում է թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանը: Թանգարանը ներկայացնում է էջմիածնեցիների մշակույթն ու ապրելակերպը` քարի դարից մինչև մեր օրերը:
Քարեդարյան շրջանի մարդու կացարան, բրոնզե դարաշրջանից պեղված նմուշներ, դիմանկարներ, քաղաքային բնակարան` 150 ամյա սունդուկներով ու թախտերով:
Հին Էջմիածնի փողոցների ու տների լուսանկարները «նորացրել» է նկարիչ Ստյոպա Կանայանը և նվիրել թանգարանին:
Հիշեցնենք, որ նախկին շենքում, որը գտնվում էր Էջմիածին քաղաքի Մաշտոց պողոտայում, թանգարանը գործել է մինչև 2003 թ-ը:
Այնուհետև թանգարանի գործունեությունը կասեցվել է և այն բացվել է 2009թ հոկտեմբերի 8-ին` Էջմիածին քաղաքի օրը: