Բացել լրահոսը Փակել լրահոսը

Քարդաշյանների ընտանիքը դադարեցնում է «Keeping Up with Kardashians» հեռուստաշուն (տեսանյութ)

A A

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին ճանաչում ու համբավ բերած ամերիկյան հեռուստատեսային ռեալիթի շոունկավարտվի 2021 թվականին:

14 տարի եթեր հեռարձակվող «Keeping Up with Kardashians»հեռուստաշոուն նպաստեց, որ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը՝ Քայլին, Քենդալը, Քլոեն և Քորթնին ճանաչվեն և սկսեն իրենց մեգա կարիերան նորաձեւության և գեղեցկության բիզնեսում:

Ընտանիքը երեկ սոցիալական կայքերով դիմել է երկրպագուներին՝ ասելով. «Տխուր սրտերով մենք հրաժեշտ ենք տալիս Keeping Up with Kardashians շոուին... Մենք ընտանիքով որոշել ենք ավարտել այս շատ յուրահատուկ կյանքի ուղին»:

Բայց ընտանիքը ոչ մի պատճառ չի նշել որոշման համար:

«Քարդաշյանների հետ» հեռուստաշոուի դեբյուտը 2012-ին էր: Իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբշոուն ուներ 4 միլիոն հեռուստադիտողի, բայց վերջին տարիներինմեկ միլիոն էր դարձել:

Այն պատմում էր Կալիֆոռնիայի ընտանիքի անձնական և մասնագիտական կյանքի մասին, ներառյալ Քիմ Քարդաշյանի ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ, զինված կողոպուտ Փարիզում, Քլոե Քարդաշյանի բաժանությունը բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ և այլ մանրամասներ:

Շոուն օգնեց Քիմ Քարդաշյանին հիմնել գեղեցկության և նարձև հագուստի բիզնեսներ, մեկնարկելնրա քրոջ ՝ Քենդալ Ջեյների մոդելային կարիերան և նպաստել շրթներկի փայլուն բիզնեսին, որը 21 տարեկանՔայլի Ջեյներին միլիարդատեր դարձրեց:

Վերջին ամիսներին Քիմը հայտարարել էր, որ պատրաստվում է դառնալ փաստաբան և լոբբիստական գործունեություն ծավալել քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտում, իսկ նրա ամուսինը ՝ Քանյե Ուեսթը, մտավ նախագահական մրցավազքի մեջ, ինչը, սակայն, հասարակության մոտ հարցեր առաջացրեց նրա մտադրությունների և հոգեկան առողջության մասին: