Բացել լրահոսը Փակել լրահոսը
1556269564_0_288_3129_2048_1600x0_80_0_0_7c11693a58209f83b4d6d8e14d1a5c22.jpg
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին

Սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի: Դրանցում դիտորդի կարգավիճակում կներգրավվի 2 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости- ն, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ, զորավարժություններին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Հնդկաստանը՝ որպես պատճառ նշելով համավարակի պայմաններում ծագած խնդիրներն ու դրանց հետևանանքերը: Հնդկաստանը նախատեսել էր զորավարժություններին ներկայանալ 200 զինծառայողով:

Ըստ աղբյուրի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախապես հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության,ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Առաջին համատեղ զորավարժությունները, սպասվում է, որ  կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Դեռևս չի հստակեցվում, սակայն դրանց իրականացման ձևաչափը: