Բացել լրահոսը Փակել լրահոսը
AMX market data August 2020_Media
A A
Պաշտոնական

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է օգոստոսի տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ 

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը 109%-ով ավել է նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշներից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 47․4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․7 մլրդ դրամ, կնքվել է 121 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 13․8 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 412 մլրդ դրամ՝ շուրջ 140%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։ 

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 1․7 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 64%-ով, գործարքների քանակն աճել է 160%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 26․7 մլն դրամ։ 

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։ 

Հայաստանի ֆոնդային բորսա