Բացել լրահոսը Փակել լրահոսը
755983644792223
A A
Քաղաքականություն

Պուտինն առաջին անգամ անդրադարձել է Բելառուսի դեպքերին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ հարցազրույց է տվել Россия 24-ին, որի ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է Բելառուսի հետ կապված իրավիճակը:

Նա նշել է, որ ՌԴ-ի համար միեւնույնը չէ Բելառուսում տիրող իրավիճակը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում պարտավորություններ ունի Բելառուսի հանդեպ:

«Ռուսաստանն ու Բելառուսը, պետք է միմյանց օգնություն ցույց տան ինքնիշխանության, արտաքին սահմանների պաշտպանության և կայունության հաստատման հարցում»:

Պուտինը նաեւ ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորել։

«Եվ ես դա արեցի։ Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հետեւեցին բողոքի ակցիաները: Մարդիկ դուրս եկան փողոց՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից:

Ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվել, կան զոհեր: