6 տարվա անպտղության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը որդի է ունեցել
Աջակցիր «Ա1+»-ին6 տարվա անպտության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը որդի է ունեցել: Այդ մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:
«Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ համալիր հետազոտության արդյունքներից հետո հայտնաբերվել էր առաջնային անպտղություն: Խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:
Բաղձալի հղիության արդյունքից հետո, երիտասարդ մայրը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ, իսկ օրեր առաջ ծնվել է հրաշք Դավիթը:
Ծնողները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ –ին, ՀՀ առողջապահության նախարարությանը պետական ծրագրից օգտվելու հնարավորությունից, բժիշկներ՝ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Աննա Խաչատրյանին, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանին ՝ հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար:
Առողջ մանկություն ենք մաղթում փոքրիկ Դավիթին, իսկ 6 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:
Երջանկությունը բանաձև չունի, պարզապես երջանիկ լինել է հարկավոր :
Հ․Գ․ Նկարները հրապարակված են ծնողների թույլատվությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: