Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

99 նկար

Մշակույթ

Այսօր Ազգային պատկերասրահում բացվեց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված գեղանկարչական ցուցահանդես:

Այնտեղ ներկայացված էին Ցեղասպանությունը պատկերող հայ նկարիչների ստեղծագործություններ` Բաշինջաղյան, Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Սարգիս Խաչատուրյան, Արա Շիրազ, Հակոբ Հակոբյան, Հարություն Հարությունյան, Հարություն Հակոբյան, Ղազար Միրզոյան, Արարատ Սարգսյան եւ այլոք: Ցուցահանդեսին ներկայացված էին 99 նկարներ:

Բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով շրջեց Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցասրահներով եւ ծանոթացավ ներկայացված գործերին:

Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազարոս Միրզոյանն ասաց, որ Եղեռնից հետո մեր արվեստագետները նկարում էին սուգ եւ շիվան եւ դա շարունակվում է նաեւ այսօր: Սակայն վերջինս հույս ունի, որ վաղվա սերունդը նկարելու է միայն հաղթանակած հայ մարդուն:

Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Արարատյան Հայրապետական թեմը, Ցեղասպանության թանգարանը, Աշխարհի հայ նկարիչների միությունը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 28-ը: