Թղթե արձանիկներ
Աջակցիր «Ա1+»-ինՄեզ հայտնի հեքիաթի հերոսներից շատերը` թղթե արձանիկների տեսքով «զբոսնում էին» «Ակադեմիա» պատկերասրահում:
Երիտասարդ քանդակագործ Մարգարիտ Մատուլյանը իր երկրորդ անհատական ցուցահանդեսն էր կազմակերպել: Թղթե խոսուն ճերմակությունը հիացրել էր ցուցահանդեսի այցելուներին:
«Ընդհանրապես հաճախ եմ մասնակցում ցուցահանդեսների, բայց սա ունիկալ է»,- հիացմունքով արտահայտվեց երգչուհի Աննա Մայիլյանը:
«Այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում և շատ տպավորված եմ», ասաց այցելուներից Արամ Աբրահամյանն «Ա1+»-ին: Նա այնքան տպավորված էր, որ մտածում էր գնալ տուն եւ փորձել պատրաստել նման արձանիկ:
Ինչո՞ւ են թղթե արձանիկները միայն սպիտակ` «Ա1+»-ի հարցին Մարգարիտ Մատուլյանը պատասխանեց. «Գույն չեմ ցանկացել օգտագործել, փորձել եմ լույս ու ստվերը խաղարկել: Ընդհանրապես քանդակը գունավոր չի, գույների դեպքում ինքը կնմանվեր տիկնիկի»: