Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զուլալը» գերել էր հանդիսատեսին

Մշակույթ

Նյու-Յորքի «Գալուստեան» սրահում տեղի է ունեցել բարեգործական համերգ` «Զուլալ» եռյակի, ամերիկահայ ճանաչված երգչուհիներ` Թենի Աբելյանի Անայիս Թեքերյանի և Երազ Մարգարյանի մասնակցությամբ:
Այն կազմակերպել էր Հայ Օգնության Միության Մայր մասնաճյուղի (ՀՕՄ) վարչությունը:

6 տարիների ընթացքում` նրանք համերգներով հանդես են եկել` ԱՄՆ -ի բազմաթիվ քաղաքներում` ամենուր տարածելով հայկական երգը:

Եռյակի մասնակիցների կողմից կատարած երաժշտական մշակումներով հնչեցին Կոմիտասի, Կուբա Մուրզայի, Մակար Եկմալյանի, Ալ. Սպենդիարյանի, Գուսան Աշոտի, ինչպես նաև` Վանի, Սասունի, Մուշի, Թալինի, Բասենի ազգագրական և ժողովրդական երգեր:

Երիտասարդ երգչուհիներին, կատարողական բարձր արվեստի համար, հանդիսատեսի կողմից շնորհակալական խոսք ասաց ՀՕՄ-ի Մայր մասնաճյուղի վարչության ատենապետուհի Սոնյա Պզտիկյանը:

Ռոբերտ Կարապետյան

Լուսանկարները` հեղինակի