Գետնի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Overground» խորագիրը կրող ցուցահանդեսի լուսանկարներից մի քանիսը կախված էին առաստաղից:
Elwood ընկերության դիզայներական ստուդիայում բացված հերթական ցուցահանդեսում վերստին ներկայացված էին սկսնակ լուսանկարիչների աշխատանքներ: «Overground», այսինքն` գետնի վրա ու հենց այս թեման էր կապող օղակը ներկայացված 36 լուսանկարների: Դրանք ստեղծել էին 6 լուսանկարիչներ:
Ներկայացված էին նաեւ այնպիսի աշխատաքներ, որոնք նույն սրահում մարտի սկզբին բացված «Underground» խորագրին էին համահունչ:
«Լուսանկարներից մեկում փորձել եմ ցույց տալ Հյուսիսային պողոտան եւ նրա կողքին գտնվող հին շինությունները, այսինքն այն, ինչ կարող է գտնվել «Underground»-ում` գետնի տակ եւ այն ինչ կա «Overground» - ում` գետնի վրա»,-ասաց ցուցահանդեսի մասնակիցներից Մանե Վարդանյանը:
Լավագույն ճանաչվեցին Անուշիկ Էլբակյանի ու Նորայր Չիլինգարյանի լուսանկարները, սակայն նրանք ներկա չէին մրցանակաբաշխությանը:
Հիշեցնենք,որ Elwood ընկերությունը Տերյան փողոցում գտնվող իր ցուցասրահը ժամանակ առ ժամանակ տրամադրում է երիտասարդ լուսանկարիչների եւ դիզայներների` հնարավորություն տալով ինքնարտահայտման: