Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում»

Մշակույթ

Արվեստագետ-լրտեսներն այսօր ՆՓԱԿ-ում իրենց բողոքն են արտահայտելու, թե ինչու են ծնվել հենց Հայաստանում:

«Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսի երիտասարդ արվեստագետներն վիդեո, գեղանկարչական եւ ֆոտոտարբերակներով փորձել են ցույց տալ, որ «անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է»:

Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի խոսքերով` ցուցահանդեսը վեր է հանում երեք հիմնական խնդիրներ:Դրանք են կենդանի մարմնի խնդիրը, արվեստագետին որպես լրտես ձեւակերպելը եւ հայրենասիրության խնդիրն անկախ բնակության վայրից:

Ցուցահանդեսին մասնակցում են 57 հոգի, այդ թվում Հայաստանում ապրող մեկ ֆրանսիացի եւ երկու իրանցի արվեստագետներ:

«Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսում արվեստագետն ի տարբերություն լրտեսողի` ոչ թե վաճառում է իր հայրենիքը ուրիշին, այլ իր «լրտեսությամբ» ծառայում է միայն արվեստագետին հայտնի հայրենիքին:

Ցուցահանդեսը բաց է բոլորի համար եւ կտեւի 2 ամիս, իսկ նրա նպատակն է` նոր դեմքեր հայտնաբերել եւ նրանց աշխատանքները ցուցադրել: