Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչ համերգ

Մշակույթ

Նյու Յորքի հանրահայտ «Կառնեգի հոլլ»-ում տեղի ունեցավ հայ տաղանդավոր երեխաների եզրափակիչ համերգը:

Ծրագիրը բացեց «Արեգակ» մանկական երգչախումբը, որի կատարմամբ հնչեց «Հայր Մեր»-ը, Ա. Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի» եւ Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունները: Մանկական երգչախմբի ղեկավարն է ճանաչված խմբավար Վաղարշակ Օհանյանը:

Ներկաները ջերմությամբ ընդունեցին նաեւ Սրբոց Նահատակած Հայկական ամենօրյա վարժարանի մանկական երգչախմբի ելույթը:

Վոկալ կատարումներով հանդես եկան Նիկոլե Նուբելմանը, Սերենա Թչորբաժյանը, Էլեն Օհանյանը, Լյուսի Հովհաննիսյանը, Արթուր Օհանյանը, Եվգենի Սարյանը եւ ուրիշներ:
Համերգի ավարտից հետո երեխաներին շնորհավորեցին եւ նորանոր հաջողություններ մաղթեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ , արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, համերգի կազմակերպիչ Սվետլանա Ամիրխանյանը եւ Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը:

Համերգի մասնակիցներին շնորհավորեցին եւ պատվոգրեր հանձնեցին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի ճանաչված մեներգչուհի, այժմ թոշակառու Լուսին Ամարան եւ շնորհաշատ դաշնակահար Շահան Արծրունին:

Համերգին ներկա էին ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդները` արքեպիսկոպոսներ Խաժակ Պարսամյանը, Օշական Չոլոյանը, եպիսկոպոս Անուշավան Դանիելյանը:
Եզրափակիչ համերգը հանդիսականների կողմից ընդունվել է ջերմությամբ:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի