Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվ կանայք օրվա հերոս

Մշակույթ

Ակտիվ կանանց կերպարները այսօր հայտնվել էին «Սիրահարների այգում»: Այսօր մրցանակներ ստացան «Մի կին-մի աշխարհ» մրցույթ- ցուցահանդեսի հաղթողները: Այս մրցույթին ներկայացվել էր 400 աշխատանք` 123 հեղինակի կողմից:

«Մի կին- մի աշխարհ»-ի հաղթողները ընտրվել էին ժյուրիի և օն-լայն քվեարկության արդյունքներով:

Երեք մրցանակակիրները ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ստացան դրամական պարգևներ` համապատասխանաբար 100 հազ., 60 հազ. և 40 հազ դրամ:

Նշենք, որ լուսանկարների ցուցադրումը կշարունակվի «Սիրահարների այգում» `ապրիլի 8-ին և 9-ին, իս ապրիլի 10-ին և 12-ին` «Նարեկացի»միությունում: