A
A
Տգեղ կին չի լինում
Աջակցիր «Ա1+»-ին«Միսս Գեղեցկություն-2010» հաշմանդամ կանանց գեղեցկության 5-րդ ֆոտոմրցույթի եզրափակիչ փուլը կայացավ այսօր Կամերային երաժշտության տանը;
Գլխավոր մրցանակին արժանացավ ստեփանավանցի Անժելա Ավագյանը: Իսկ թագը նրան փոխանցեց նախորդ մրցանակակիրը` Սիրվարդ Լևոնյանը: Մրցանականեր ստացան եւս 9 մասնակից տարբեր անվանակարգերում:
«Տգեղ կին չի լինում, նույնիսկ եթե ինձ նորից ընտրելու հնարավորություն տային, ես էլի կընտրեի այս տասին»,-ասաց ժյուրիի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը
«Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ֆոտոմրցույթին մասնակցել են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում և ԱՄՆ-ում բնակվող 16-40 տարեկան 71 հաշմանդամ կանայք: