Կոչ` գրքահավաքի
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան հայտարարում է ավանդական դարձած ՙԱզգային գրադարանային շաբաթ՚ լայնածավալ միջոցառումը` ՙՀայացք գյուղի գրադարանին՚ կարգախոսով:
Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը և Հայաստանի Ազգային գրադարանն ամեն տարի շրջայցեր է կատարում հանրապետության մարզային, համայնքային գրադարաններ, ծանոթանում գրադարանների վիճակին, խնդիրներին:
Գյուղական գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո կամ գտնվում են անմխիթար վիճակում, կամ փակվել են:
Այդ պատճառով 2010թ. ՙԱզգային գրադարանային շաբաթ՚ լայնածավալ միջոցառման շրջանակներում, ՀԳԱ վարչությունը նպատակ ունի վեր հանել գյուղական գրադարանների հիմնախնդիրները, համապատասխան իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց լուծմանը:
Հաշվի առնելով այս հանգամանքը` Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը հայտարարում է գրքահավաք` հանրապետության գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով: Եվ չնայած ՙԱզգային գրադարանային շաբաթ՚ միջոցառումն ընդամենը մեկ շաբաթ է, ՀԳԱ վարչությունը գտնում է, որ հավաքված գրականությունը գյուղական գրադարաններ կառաքվեն ողջ տարվա ընթացքում:
Ցանկացողները կարող են գրականությունն ուղարկել կամ բերել Հայաստանի Ազգային գրադարան, Տերյան 72, Երևան 375009, գրքափոխանակության բաժին:
Հեռ 58 00 22