Մատիտի խենթությունները
Աջակցիր «Ա1+»-ինՈւսանողները սեղաններին նկարելու փոխարեն խզբզել էին թղթերին և գցել մրցանակային արկղի մեջ:
Տնտեսագիտական համալսարանում այսօր արտասովոր աշխուժություն էր: Ուսանողական 30 լավագույն աշխատանքներ ներկայացվել էին «Խենթ մատիտ» մրցանակաբաշխությանը:
«Խենթ մատիտ»-ի գաղափարը ուսանողներին է: Մրցույթի կազմակերպիչներից, ապագա տնտեսագետ Վարդգես Հովեյանը պատմեց, որ նպատակը «փրկելն» էր ուսանողական սեղանները:
«Սեղաններին կամ պատերին գրելու փոխարեն կարելի է գրել թղթերին; Մենք սկզբում մտավախություն ունեինք, որ դասախոսները դեմ կլինեին դասերի ընթացքում ուսանողների նկարելուն, բայց ոչ»,-ասաց նա:
Մրցույթի մասնակից Քնարիկ Բեկնազարյանը պատմեց, թե դասախոսներից թաքուն է նկարել: «Երբեմն էլ դասախոսներին ենք նկարում»,- ասաց նա:
Երեք հաղթողներն այսօր արժանացան մեծ, հաստ մատիտների, բայց տարբեր երկարության և գույների` ըստ գրաված տեղի: Բացի այդ բոլոր մասնակիցները ստացան խրախուսական նվեր-ալբոմներ` «Խենթ մատիտ»-ի կազմակերպիչներից:
Ժյուրիի անդամ Էդգար Բարսեղյանը հայտնեց, թե լավագույն ճանաչել են այն աշխատանքները, որոնք եւ լավ էին նկարված եւ ունեին հասկանալի մտահղացում: