Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Ամանոր է

Մշակույթ

Հայաստանում ասորական համայնքն այսօր նշում է ասորական ամանորը:

Այն խորհրդանշում է գարնան գալուստը:

Օրվա ավանդական կերակուրը սպասն է, սակայն ի տարբերություն հայկական սպասի` այն պատրաստվում է 12 տեսակի բանջարեղենով եւ միայն ձավարով:

«Մենք նշում ենք Ամանորը հայերի հետ եւ հայերի պես` հունվարի 1-ին, սակայն ապրիլի 1-ը մեզ համար առիթ է ևս մեկ անգամ նշելու մեր ազգային տոներից մեկը»,- պատմում է ազգությամբ ասորի Անուշը:

Ասորիների 6360- րորդ Ամանորի առթիվ` «Նարեկացի» մշակութային կենտրոնում «Հայաստանի աթուռ» ասոցիացիան կազմակերպել էր ամանորյա միջոցառում:

Դրա ընթացքում ասորերենի եւ մշակույթի պահպանման համար տրվեցին պատվոգրեր ասորի ուսուցիչներին եւ մշակութային գործիչներին:

Ի դեպ, առաջին անգամ Հայաստանում ասորիներին` ազգային տոնի առիթով շնորհավորել էր երկրի նախագահը: