Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է հոսպիտալացման կարիք ունեցող 32 հոգի․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Արվել է 2233 թեստ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ երեկվա դրությամբ եղել է հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից, գումարային եղել է մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր բուժառու, սակայն հիմնականում մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, իսկ այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է հոսպիտալացման կարիք ունեցող 32 հոգի, որից 4-ը տանն է, իսկ մնացած 28-ը՝ հիվանդանոցներում, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդանոցներ կամ բաժանմունքներ։

Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարությունը հակահամաճարակային կանոնների պահպանման խստացումն է։

«Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո։ Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք 1 շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը։ Եվ էլի ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձևակերպել ենք՝ «կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»»,- ընդգծեց Փաշինյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում