Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ճանապարհեցին ծափահարություններով (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց կառավարության նիստին առաջին անգամ մասնակցող ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Ոստիկանապետ Վահե Ղազարյանին,ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության նիստին իր կարգավիճակով վերջին անգամ մասնակցում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Պարո՛ն Ջավադյան, ուզում եմ շնորհակալութուն հայտնել Ձեզ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր գործունեության համար։ Դրանք բավականին բուռն տարիներ են եղել։ Եվ այս ընթացքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծեց գործադիր իշխանության ղեկավարը։  

Վերջինս հավելեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերին, որի մասին առաջիկայում որոշումներ կկայացվեն, ինչպես նաև Փաշինյանն առաջարկեց Ջավադյանին ծափերով ճանապարհել։

Մանրամասները՝ տեսանյութում