Հայաստանում քաղաքական կորոնավիրուս է տարածվում․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պատերազմական իրավիճակին համապատասխան»
«Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ եւ կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաեւ 2018-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձեւավորումից»,- այսօր, պարետատան նիստից հետո կայացած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
«Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի` քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ կորոնավիրուսի համատեքստում ընդունված է խոսել պատերազմական հռետորաբանությամբ: