Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Հեռավար բանակցություններ Լոռու մարզի և Մազանդարանի միջև (տեսանյութ)

Իրանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեցին տեսակոնֆերանսի միջոցով հեռավար բանակցություններ ՀՀ Լոռու մարզի և ԻԻՀ Մազանդարան նահանգի միջև:

ՀՀ կողմից բանակացությունները վարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, իսկ ԻԻՀ կողմից՝ Մազանդարանի նահանգապետ Ահմադ Հոսեյնզադեգանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Մազանդարանի փոխնահանգապետ Հասան Խեյրիյանփուրը և կողմերի այլ ներկայացուցիչներ:

Բանակցությունների օրակարգում 2019 թ. նոյեմբեր ամսին Լոռու մարզի պատվիրակության՝ Մազանդարան կատարած այցի ընթացքում տնտեսական, զբոսաշրջային, մշակութային հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման խնդիրներն էին, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման համատեքստում համագործակցության հնարավորությունների բացահայտումը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ առևտրի և փոխադարձ ներդրումների ակտիվացման խնդիրներին, որոնց արդյունավետ լուծման նպատակով որոշվեց ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր փոխմարզպետների գլխավորությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել նման ձևաչափով քննարկումների անցկացումը: