Ինչու են ուղիղ եթերում երեք պաշտոնյաները․ 35 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍկսվում է ապակենտրոն պայքար նոր կորոնավիրուսի դեմ։ Վաղվանից որոշ սահմանափակումներ կհանվեն, բայց պարետատունը կշարունակի գործել։ Բացի այդ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այս ընթացքում առաջին հերթին պատասխանատվությունը պետք է կրի հենց քաղաքացին։
«Նոր շրջանը, որ մենք մտնում ենք, պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությամբ: Ունենք նաև պատասխանատվությունը չկատարելու դեպքում պատժիչ միջոցներ, բայց նպատակն օջախներ չստեղծելն է»,- հավելեց պարետ Տիգրան Ավինյանը։
Ուղիղ եթերի ժամանակ Առողջապահության նախարարը հայտնեց ՝ աճել է ծանր դեպքերի թիվը, այսօրվա դրությամբ 65 պացիենտ ծանր վիճակում է, 35-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 9 միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ըստ նրա՝ մահվան դեպքերը շատ չեն միայն ու միայն բուժաշխատողների պրոֆեսիոնազիզմի շնորհիվ։
Հիշեցնենք, որ ժամը 17:00-ին ուղիղ եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրուցում էին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, սահմանափակումների թեթեւացման եւ մեր հետագա քայլերի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում