Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Քաղաքականություն

Ինչի՞ հետ է կապված Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպը՝ ըստ Լիլիթ Մակունցի (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ ԱԺ փոխխոսանկ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ կարող է խնդիր առաջանալ հանրային անվտանգության առումով։

«Փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ դա կաորղ է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու կամ պաշտոնատար անձի նկատմամբ, ով հնչեցնում է այնպիսի տեսակետ, որը չի համընկնում կոնկրետ խմբի տեսակետին»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի անձնական կարծիքով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ընդունումից հետո և դրան հետևած Ալեն Սիմոնյանի հայտարարությունները անմիջականորեն կապված են տեղի ունեցած միջադեպի հետ։ Ո՞ւմ է ակնարկում․ տիկին Մակունցն ասում է, այն մարդկանց, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել։

«Այն բոլոր անձինք, որոնք մտահոգություններ ունեն ապօրինի ձեռք բերված գույքի հետ կապված ու այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն իրենց այդքան էլ դուր չի եկել, կարծում եմ, որ այս ամեն ինչը փոխկապակցված է»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։