Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ է ընթանում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երեք հարց է:
- «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
- «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախագծերը ընդգծեց, որ առաջինի պարագայում նպատակ ունեն համավարակի ազդեցությանը հակազդելու համար նախադրյալներ ստեղծել:
Երկրորդ նախագծի նպատակն է Պարտետան կողմից ընդունված նորմերի կարգավիճակը հստակեցնել, արտակարգ դրության ռեժիմում իրավիճակային դեպքերի սահմանում և սահմանումների կիրառում:
Երրորդ նախագիծը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունները, քանի որ առաջացել են բազմաթիվ հակասություններ արտակարգ դրության հետևանքով,-ներկայացրեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ բոլոր այս հարցերը ծագել են արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված:
Երկրորդ և երրորդ հարցերի համար առաջարկված է 24-ժամյա ռեժիմ: