Ուղիղ. Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա. վիրտուալ շախմատի առաջին սուպերմրցաշարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկել է վիրտուալ շախմատի անդրանիկ սուպերմրցաշարը, որը նախաձեռնել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:
Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստեր: Նրանք շրջանաձև մրցակարգով իրար հետ կանցկացնեն արագ շախմատի 4-ական պարտիա: Խմբային փուլում առաջին չորս տեղերը գրաված շախմատիստները կմտնեն կիսաեզրափակիչ փուլ:
Առաջին տուրի մրցումային առաջին օրը միմյանց հետ հանդիպում են հետևյալ շախմատիստները. Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա, Ալիռեզա Ֆիրուջա – Դին Լիժեն: Վաղը տեղի կունենան մյուս երկու հանդիպումները. Ֆաբիանո Կարուանա – Յան Նեպոմյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Անիշ Գիրի:
Հիշեցնենք, որ մրցաշարի կազմակերպիչները նախապես հրավիրել էին նաև մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին, ով, սակայն, հասկանալի պատճառներով հրաժարվել է մասնակցությունից: Նրան փոխարինել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:
Այժմ ընթանում են Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա մրցամարտի վերջին երկու պարտիաները: Առաջին երկու անդիպումներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.