Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԵՐՔ ՉԻ՞ ԼԻՆԻ

Մարզեր

Երեկ երեկոյան Լոռու մարզում տեղատարափ անձրեւն ու կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել գյուղատնտեսությանը։ Տուժել են հիմնականում Աղեգի, Մղարթ, Կողես, Արեւածագ, Ծաթեր, Օձուն համայնքները։

Գյուղապետերի վկայությամբ, նախնական տվյալներով, բերքի 70-80 տոկոս կորուստ են ունեցել։ Դաշտեր կան, որոնք այս տարի 2-րդ անգամ են կարկտահարվել ու բերք ստանալու հավանականությունը գրեթե զրոյի է հավասարվել։

Այս պատմությունը նաեւ նախորդ տարվա կրկնությունն էր. բերք ստացել են նախատեսվածի 20-30 տոկոսի չափով։ Նշված գյուղերի համայանքապետերն ահազանգել են Լոռու մարզպետարան։

Մարզպետ Հ. Քոչինյանը նշել է, որ հատուկ հանձնաժողով է կազմվել վնասի չափերի ճշտման համար։ Հանձնաժողովն ուսումնասիրությունները կսկսի վաղը։