A
A
Ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց փաթեթը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Մինչ օրակարգի հարցերը քննարկելը, քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված նախագծերը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է բռնագանձել նախագծով նախատեսված էական ծավալներով, այն է՝ 50 մլն դրամը գերազանցող գույքը, որի ձեռքբեումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: