Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչու նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձի չափը չի քննարկվել․ Լենա Նազարյանի տեսակետը (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման շուրջ քննարկումներին։ 

«Այս պահին Կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Իրական կյանքից օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու․ մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաև վերջին երկու տարիների ընթացքում ավելացել հանրային բյուջեն, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու համար»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

Լենա Նազարյանն ընդգծեց նաև, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը չի քննարկվել։

«Երբևէ հետաքրքրվել ենք, որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան․  ոչ։ Հասկանալի էր, որ պաշտոնյաներն իրենց աշխատավարձի հույսին չեն, նրանք բազմապատիկ ավել ստվերային եկամուտներ են ունեցել իշխող կուսակցության, բիզնեսի, կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար, նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցությունից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար, նա պետք է կախյալ լինի հանրային, թափանցիկ, օրինական միջոցներից»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։