A
A
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը արդեն Երեւանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն արդեն Երևանում է: Այդ մասին հայտնում է Aravot.am կայքը:
Ըստ աղբյուրի, Իսպանիայում գտնվող Լեւոն Արոնյանը կնոջ՝ Արիաննե Կաոլիի ավտովթարի մասին տեղեկությունը ստանալով, անմիջապես որոշել է գալ Հայաստան, սակայն կորոնավիրուսի պատճառով դժվարությունների հանդիպել Իսպանիայից մեկնելու ժամանակ:
Լևոն Արոնյանը սկզբում մեկնել է Մյունխեն, այնուհետեւ՝ Վիեննա, որտեղից էլ ժամանել է Հայաստան:
Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնից «Ա1+»-ին հայտնել էին, որ Արիաննե Կաոլին փուլային՝ մի քանի վիրահատությունների պետք է ենթարկվի: