Բացել լրահոսը Փակել լրահոսը
15902_b
A A
Պաշտոնական

Վարչապետի եւ Աննա Հակոբյանի թեստի արդյունքները բացասական են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։

Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։

Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։

Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Սիրով՝ Աննա»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն առավոտյան կորոնավիրուսի թեստ էին հանձնել։