Բացել լրահոսը Փակել լրահոսը
մամիկոն
A A
Հասարակություն

Վանաձորի քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները․ Վանաձորի քաղաքապետ

Վանաձորից թեսթավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները։ Հիմա առավել,քան երբևէ, պիտի զգոն լինենք, ֆբ-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի։

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նույնպես «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ  առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի հանձնած թեստերի պատասխանները մերժել են կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը: Մարզպետի գրառումը՝ ստորև.

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»: