Արայիկ Հարությունյանը՝ դասերի հետաձգման և հետագա քայլերի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւսուումնական հաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը , այս մասին ֆեյսբուքյան եթերում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տեղեկացնելով, որ հետագա հետաձգումների մասին որոշում կկայացվի հաջորդ շաբաթ:
Մանկապարտեզներում, նախակրթարաներում, դպրոցներում, քոլեջներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, բուհերում և բոլոր արտադպրոցական ուսումնական հաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը:
Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ մանկավարժների վարձատրությունը չի կրճատվելու , իսկ բաց թողնված դպրոցական ծրագրերը կլրացվեն հավելյալ պարապմունքների միջոցով, նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ: Միաժամանակ ընդգծելով, որ նախարարության որոշումը վերաբերում է բոլոր ուսումնական հաստատություներին թե պետական, թե մասնավոր:
«Մենք մշակել ենք մի շարք մեթոդներ խրախուսելու հեռահար ուսուցումը և կառաջարկենք էլեկտրոնային փոստով և տեսակապի և այլ մեթոդների միջոցով դասապրոցեսի իրականացում, որպեսզի աշակերտները հետ չմնան դասերից»:
Նախարարը նշեց, որ այս պահին որոշում չունեն մշակութային օջախների փակման վերաբերյալ: Սակայն կոչ արեց զերծ մնալ հավաքներից: