Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ապօրինի գնդացիր կար (տեսանյութ)

Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի: Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվեց գնդացիր:

Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: