Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի շուրջ զարգացումների մասին (տեսանյութ)

Հայաստանում այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի 8 դեպք։

Ուսումնական հաստատությունները չեն գործում, մայրաքաղաքի փողոցները մարդաշատ չեն։

Այնուամենայնիվ՝ քաղաքի փողոցներում շրջող սակավաթիվ մարդկանցից էլ փորձեցինք պարզել՝ հետևում են արդյո՞ք Առողջապահության նախարարության հորդորներին, պատրասվո՞ւմ են անհրաժեշտության դեպքում մեկուսանալ տներում։

Հարցված քաղաքացիների մեծ մասը, վստահեցրեց, որ հետևում են Առողջապահության նախարարության բոլոր հորդորներին։

Քաղաքացիներից ոմանք պնդեցին նաև, որ ինչ-ինչ կանոնների հետևելով չեն կարող խուսափել վիրուսից, բայց մտավախություններ չունեն։

«Տանը թոռնիկներ ունեմ, անհանգստացած եմ ամեն դեպքում»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց, որ առնվազն մեկ ամիս առաջ պետք էր անել այն քայլերը, որոնք այսօր են արվում։

Զգուշավոր էին հատկապես տանը մանկահասկ երեխաներ ունեցող քաղաքացիները։

Խանութների և սուպերմարկետների տարածքում խուճապային տրամադրությունները դեռևս նկատելի չեն։

«Ամենամեծ մարտահրավերը խուճապն է»,-նշեց քաղաքացիներից մեկը՝ հույս հայտնելով, որ միջազգային փորձը որպես օրինակ կծառայի վիրուսի դեմ պայքարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։