Պատճառ չկա Արցախում կայանալիք ընտրությունները չեղարկելու համար․ Դավիթ Բաբայան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու․ Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը դեռևս պատճառներ չի տեսնում Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեղարկելու համար։
«Արցախում կորոնավիրուսի անգամ 1 դեպք չկա գրանցված։ Ճիշտ է, այս պահին համապատասխան քայլեր ձեռնարկվում են։ Դպրոցները շուտով նորից կփակվեն։ Այսինքն՝ պրոֆիլակտիկ քայլեր կատարվում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արցախի պահպանողական» կուսակցության առաջնորդը։
Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե այնպիսի վիճակ է, որը կարող է վտանգել ընտրությունները, և պետք է պարզապես ճիշտ պրոֆիլակտիկ քայլեր կատարել, նորմալ անցկացնել բոլոր միջոցառումները։
Հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին՝ քաղաքական գործիչն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է։ «Բայց դա չի նշանակում, որ ամենաբարձր պրոֆիլակտիկ միջոցառումները չպետք է անց կացվեն»,- եզրափակեց նա։