Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ է «Կամք»-ը բոյկոտի կոչ անում (տեսանյութ)

«Մենք առանձին ուժ ենք ներկայացնում, ովքեր կոչ են անում հանրությանը բոյկոտել այս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացը»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Կամք» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

«Կամք»-ը երեկվանից սկսել է բոյոկոտի ակտիվ քարոզչություն իրականացնել, մայրաքաղաքի փողոցներում նրանք զրուցում են քաղաքացիների հետ՝ բաժանելով նաև իրազեկման թերթիկներ։

Հարցին, թե ինչո՞ւ չեն միանում «Ոչ»-ի շտաբին, Ալեքսանյանն ասաց, որ «Ոչ»-ում այս պահին իրավական հանրույթի ներկայացուցիչներն են, ովքեր քարոզչությամբ չեն զբաղվում, քաղաքական հարցադրումներ չեն կատարում։

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, Ալեքսանյանն ասում է

«Լավից-վատից գործող Սահմանադրությանը մենք բոլորս ենթակա ենք և իրավունք չունենք այդ Սահմանադրությունը հակաօրինական միջոցներով խախտելու»։

Նրա պնդմամբ՝ Սահմանադրական դատարանը կայացած, անկախ մարմին է, որը պետական ժողովրդավարական համակարգում ձեռքբերում է, և չի կարելի այդ մարմի նկատմամբ ոտնձգություն իրականացնել։

«Նրանք, ովքեր ոտնձգություն կկատարեն մեր Սահմանադրության նկատմամբ, մենք նրանց ունենք հարցադրումներ»։

Ինչ վերաբերում է «Այո»-ի կողմից քարոզարշավը դադարեցնելուն, Ալեքսանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են ակտիվ քարոզչություն իրականցնել մինչև այն պահը, երբ կհայտարվի, որ հանրաքվեն չեղարկվում է։

«Բայց Սահմանդրության հետ կապված խնդիրը առկա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չի ներկայացվել ճշմարտությունը՝ սահմանադրականության և Սահմանադրական դատարանի վերաբերյալ»։