Օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ամեն օր ենք դիտարկում անում՝ անկախ այս դեպքերից։ Ալկոգելի մասով երեկ հանդիպում եմ ունեցել ներքին արտադրողների հետ, օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ կառավարության շենքում նոր կորոնավիրուսի կապակցությամբ հրավիրված խորհրդակցությունից հետո։
Ըստ Գևորգյանի՝ դեղատնային մեծ ցանցերի հետ խոսելուց հետո պարզ է դարձել, որ առավոտյան ալկոգել են ստանում դեղատները, և այն շատ արագ է սպառվում, սակայն, կարծես թե, ալկոգելը բավականացնում է բնակչության թվաքանակին։
«Նաև գիտեք, որ դասերը ժամանակավորապես կասեցվել են, վերսկսելու պարագայում եթե անհրաժեշտություն լինի՝ պահեստավորված խմբաքանակ ունենք»,- նշեց նա՝ հավելելով, որ ալկոգելի մասով գնային փոփոխություն չի չկա։
Դիմակակների մասով, ըստ նրա, քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվել, տարբեր գներով, ուստի գները տարբեր են։ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ գների նվազման միտում կա, քանի որ Չինաստանն էլ է վաճառքի առաջարկ արել։
«Մենք խոշոր առևտրային ցանցերի հետ հանդիպում նույնպես ունեցել ենք, որևէ խնդիր և խուճապ չի եղել։ Եվ երկու օր է, որ քաղաքացիները մեծ ծավալի գնումներ են կատարել, սակայն պահեստից բերել, լրացվել են»,- մթերքի բավարար լինելու մասով ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ այս պահին ներմուծման խնդիր չի առաջացել։
Մանրամասները՝ տեսանյութում։