Բացել լրահոսը Փակել լրահոսը
2017AM_central_bank_of_armenia_2017_149660845
A A
Պաշտոնական

Կենտրոնական բանկի կոչը

Կենտրոնական բանկից հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:    

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն»։