Կորոնավիրուս․ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը կարանտինի մեջ են գտնվում
Աջակցիր «Ա1+»-ինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կնոջ հետ կարանտինի մեջ են ։ Նրանց մոտ կորոնավիրուս է կասկածվել։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ իր տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ մրսածության նախանշաններ են հայտնվել Բրիտանիա կատարած այցից հետո, հայտնում է BBC-ն:
Այս մասին հայտնել է Կանադայի կառավարությունը՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով: Այժմ Կանադայում կորոնավիրուսով վարակման 103 հաստատված դեպք կա:
Սոֆի Գրեգուար-Թրյուդոն Լոնդոնից վերադարձել է շաբաթ օրը երեկոյան եւ նրա մոտ մրսածության նախանշաններ են սկսվել, բարձր ջերմություն:
Կանադայի վարչապետի տիկինը կորոնավիրուսի թեստ է անցել եւ մինչ արդյունքների հրապարակումը, Թրյուդոն որոշել է տանից դուրս չգալ:
Հենց վարչապետի մոտ հիվանդության նախանշաններ չկան, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, աշխատում է տնից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հետաձգվել ու չեղարկվել են վարչապետի մի շարք հանդիպումներ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ջասթին Թրյուդոն կանկացնի ճեպազրույցներ, հեռախոսային խոսակցություններ եւ վիրտուալ հանդիպումներ տնից՝ ներառյալ այլ երկրների ղեկավարների հետ զրույցներ ու քննարկումներ:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: