Բացել լրահոսը Փակել լրահոսը
1008206
A A
Հասարակություն

Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում էր բռնաբարության ու սեռական ոտնձգությունների քրգործերի մի քանի դրվագով, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

2017-ից ի վեր նրա կողմից բռնության ենթարկվելու մասին մոտ 80 կին էր հայտնել՝ թե աստղեր, թե նրա Miramax պրոդյուսերական ընկերության նախկին աշխատակցուհիներ։

Ինչպես տեղեկացնում է «Ռիա-նովոստի»-ն, մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:      

Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ: