Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Թավադյան
A A
Հասարակություն

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը և որոշեց ազատ արձակել Արմեն Թավադյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը դեռ չի ստացել դատարանի որոշումը, բայց որոշման հիմքում եղել է Արմեն Թավադյանին անազատության մեջ պահելու հիմնավոր կասկածի բացակայությունը։

«Բավարարված ենք, դատական նիստին շեշտել ենք, որ մեզ համար սկզբունքային նշանակություն լինի, որ այդ լինի հիմնավոր կասկածի պատճառաբանությամբ, որովհետև ներկայացրել ենք բավարար տվյալներ, որ հենց քրեական գործի հարուցման օրն իսկ առկա չեն եղել տվյալներ, որ այդ գործը պետք է հարուցվեր»,- ասաց պաշտպանը։

Նա հայտնեց, որ դատարանից կուղևորվեն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ էլ գտնվում է Արմեն Թավադյանը, իսկ ժամեր անց նա ազատության մեջ կլինի։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։
Նա ձերբակալվել է 2019թ․-ի դեկտեմբերի 24-ին։  Քրեկան գործով մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի  Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Տեսանյութը՝ Faktor.am-ի