«Բոլոր հարազատները հրաժարվեցին, վաղը մենք կթաղենք սպանված կնոջը»․ Սամվել Բալասանյան․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում մի քանի օր առաջ իր տան մեջ 28-ամյա տղամարդու կողմից 43-ամյա կնոջը ծեծելով դաժանաբար սպանելուն ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն, ասաց․
«Դաժան բռնությունները կարծես Գյումրու հետ են կապվում, մեկ այս պատմությունը, որ կնոջը սպանեց, երեխան էլ կյանքի ու մահվան կռիվ է մղում, մեկ Ավետիսյանների ընտանիքի դեպքը, դրանից հետո մեր հավաքարարի սպանությունը․․․Այս ամենն ազդում է բնակչության բնականոն կյանքի վրա…
Ես ողջունում եմ, որ երեկ կանայք կարողացան հավաքվել և բռնության դեմ նման երթ կազմակերպել Գյումրի քաղաքում։ Մենք ավանդույթներ ունենք, մենք ավանդապաշտ մարդիկ են, մենք ունենք անցած ճանապարհ, այս ամենը պիտի հաշվի առնել։ Ընտանիքը սրբություն է, ընտանիքի հետ պիտի վարվեն՝ պահպանելով մեր պատմական ավանդույթները։
Ընտանիքն ինձ համար սրբություն է, իմ ընտանիքը ինձ համար ամենակարևոր դերակատարումն ունի իմ կյանքում, և դա պիտի բոլոր հասկանան, որ ընտանիքում չի կարող լինել նման բաներ՝ բռնություն։ Փաստն այն է, որ ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի Հանրապետությունում շատ նման դեպքեր կան, դրանք բնականաբար, դատապարտելի են։ Ես բռնությունները դատապարտել եմ, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էի։ Ես այն ժամանակ էի առաջարկում, թե եկեք բռնությունների դեմ օրենք մտցնենք։ Լավ է, որ այսօր նման օրենք մտցվեց, առաջին ընթերցմամբ անցավ օրենքը՝ բռնության նետ կապված»։
Մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ կհանձնեն մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների հսկողության տակ գտնվող 12-ամյա աղջկա խնամակալությունը, որին ոչ մի հարազատ տեսակցության անգամ չի գնացել։
Սամվել Բալասանյանն ասաց, որ այսօր տեղի է ունեցել Գյումրու խնամակալության և հոգաբարձության առաջին նիստը։ «Այսօր անցկացրեցինք նիստը, արդեն իսկ զեկուցել են ինձ, քանի որ ո՛չ հայրը կա, ո՛չ մայրը, երեխաները երկկողմանի ծնողազուրկ դարձան, խնամակալության կարիք ունեն, չնայած եղբայրը սեպտեմբերին կդառնա չափահաս՝ 18 տարեկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով