Այսօրվա վարչապետը ոչ թե բռնի ուժով է եկել, այլ ձեր ձայներով․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿապանում հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի հանրահավաքի ժամանակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ եկել են ոչ քարոզչության։
«Նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցավ հոկտեմբերի 27, և մեր երկիրը շարունակական ցնցումների մեջ ընկավ։ Այսօր մենք եկել ենք ոչ թե «Այո»-ի քարոզչության, այլ եկել ենք ասենք, որ մենք «Ոչ» չենք կարող ասել, որովհետև մենք ականատես ենք եղել էս ամեն ինչին»։
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում շատ քաղաքական գործիչների պայքարը արդյունավետ չի եղել, որովհետև նախորդ ռեժիմը ճնշել է, եւ նրա ամենահզոր զենք եղել է Սահմանադրական դատարանը։
«Մենք երբ դիմել ենք վերջին կետին, որը Սահմանադրական դատարանն է, ոչ մի արդյունք չենք ստացել, հուսախաբված ժողովուրդը 20 տարի հույսը կտրած է, և մարդիկ կան, որ չեն հավատում, որ հեղափոխություն է եղել։ Ամեն ինչ արել են ժողովրդի դեմ, հաղթանակած ժողովուրդը իր հաղթանակի արժեքը չտեսավ, որովհետև ժողովրդին տարան մասնատման՝ իրենց բռնազավթված իշխանությունը պահելու համար։ Եկել ենք էստեղ, որ հիշեցնենք «ոչիստներին», որ ձեր Սահմանադրական դատարանով արդեն 20 տարի է՝ բռնացել եք այս ժողովրդի դեմ։ Ժողովրդին չեն թողել բիզնեսով զբաղվի։ Այսօրվա վարչապետը ոչ թե բռնի ուժով է եկել, այլ ձեր ձայներով, և տեսնելով ձայնի արդյունքը՝ ձեր դատին ենք դնում Սահմանադրական փոփոխությունները»,- նշեց նա։