Աբովյանի քաղաքապետը կանխամտածված լղոզում է իրականությունը. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է՝ ինչու է դիմել դատախազություն ։
«Աբովյանի քաղաքապետը Աբովյանի Զորավար Անդրանիկի հարակից տարածքում մեկ տասնյակի հասնող բնակելի շենքերի հիմքերի աշխատանքներ են իրականացվում, որոնց հետ կապված թղթեր քաղաքապետարանում գոյություն չունեն»,- ասում է Ռոմանոս Պետրոսյանը
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով Աբովյանի քաղաքապետը փորձում է կոծկել իրականությունը։
«Մեր Աբովյանի գործընկերը կարծես կանխամտածված խեղաթյուրում է և լղոզվում է ամբողջ իրականությունը, բայց այսօր մամուլի ազատության այս իրավիճակում, երբ ցանկացած ասելիք ունեցող անձ կարողանում է արտահայտվել և հասնել ճշմարտության, նման վարքագիծը տարակուսելի է»,- հայտնում է Ռոմանոս Պետրոսյանը։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են բավականաչափ շատ դատական հայցեր Կոտայքի մարզում։
«Շատ դեպքերում ինստիտուցիոնալ առումով մարզպետը համայնքի ղեկավարների չեղարկման այլ մեխանիզմ չունի , քան դիմել դատարան , և ահա դրանով է պայմանավորված՝ բավականին շատ դատական գործերի առկայությունը և ամեն բան օրենքով սահմանված կարգով է և բնականոն աշխատում ենք պարզապես Կոտայքում միշտ թեժ է»,- հայտնում է Ռոմանոս Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում