Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանը հիվանդանոցում է․ դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) ընթացավ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Դատական նիստը, սակայն, հետաձգվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։